«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով եմ 2018թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենան «Ագապե» ՍՊԸ-ի «ՀՀ տարածքի 6-րդ պայմանական բլոկի Կապան համայնքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության» նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18, 011/22-02-17, Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքում՝ www.kapan.am կամ այցելելով Կապանի համայնքապետարանի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժին, Ռոմանոս Մելիքյան 8, 2-րդ հարկ, հեռ.՝ 0285/4 01 36, ինչպես նաև գրելով kapan-ecology@mail.ru. էլ. հասցեով: