Այսօր: Կիրակի, 23 Սեպտեմբերի 2018թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 413
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
05/09/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
18/09/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) մտադիր է իրականացնել Գեղանուշի պոչամբարի անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելու աշխատանքներ (այսուհետ՝ Նախատեսվող գործունեություն):

Նախատեսվող գործունեության շրջանակներում ամրացվելու են պոչամբարի հիդրոտեխնիկական կառույցները և բարձրացվելու է դրանց սեյսմակայունությունը, նորացվելու են ռեսուրսը սպառած ենթակառուցվածքները: Պոչամբարի՝ գործող աշխատանքային նախագծով սահմանված ծավալը մնալու է անփոփոխ:

  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նախնական փորձաքննության գործընթացի շրջանակներում 2018թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում՝ ՀՀ, 3301, Սյունիքի մարզ, Կապան, Արամ Մանուկյան փող., 5ա շենքհասցեով, տեղի կունենա Նախատեսվող գործունեության նախնական գնահատման փուլի հանրային քննարկումը (առաջին հանրային քննարկում):

Հանրային քննարկումն իրականցնում են Ընկերությունը և Կապան համայնքի ղեկավարը՝ համատեղ:

Նախատեսվող գործունեության վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ներբեռնել www.kapan.am կայքից, ինչպես նաև՝ այցելելով ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական շենք՝ ՀՀ, 3301, Սյունիքի մարզ, Կապան, Արամ Մանուկյան փող., 5ա շենք հասցեով, կամ զանգահարելով 028540136 հեռախոսահամարով կամ գրելով kapan-ecology@mail.ru էլ. հասցեով: Հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել սույն ծանուցումից հետո 18 աշխատանքային օրվա ընթացքում:

Ընկերության հասցեն՝ ՀՀ 0032, Սյունիքի մարզ, ք. Կապան, Գործարանային 4: Էլ. հասցե՝ kapan.pr@polymetal.am:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Ծրագիր (465.1ԿԲ)
Բոլորը
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Կապան,Ա.Մանուկյան 5ա

+374-285-42036, 060521818

kapan.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner