«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 16-րդ հոդվածով սահմանված կարգով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման 3-րդ կետի առաջին ենթակետի համաձայն 2018թ. սեպտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում /ք. Կապան, Ա. Մանուկյան 5ա/, տեղի կունենա "ՎԻԿԱՐՏ" ՍՊԸ կողմիցհամայնքի վարչական տարածքով հոսող Ողջի գետի նախկին §Տարաբազա¦ տարածքին հարակից հունիջրային ավազանի հատվածից ավազի հումքի հանման գործառույթներ իրականացնելու նպատակով հանքավայրի շահագործման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկում /3-րդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքում՝ kapan.am /հեռ. 028540136/ կամ գրելով kapan-ecology@mail.ru. էլ. հասցեով: