Կապանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2018 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14.00-ին, տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստ, որին կարող են ներկա լինել նաև հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, ովքեր իրենց մասնակցության մասին պետք է նախապես տեղյակ պահեն համայնքապետարանի աշխատակազմին. հասցեն` Արամ Մանուկյան 5ա, հեռ.՝ 0285 4 38 68: