Այսօր: Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի 2018թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 789
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
27/09/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/10/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի  Կապան համայնքի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ գույքի` ոչ բնակելի տարածքի  բաց  դասական աճուրդ վաճառք.

ԼՕՏ 1-  Շինարարների փողոցի թիվ 4/43 հասցեում գտնվող 22.2քառ մ ոչ բնակելի տարածքը` մեկնարկային գին սահմանելով  305000 դրամ  

Աճուրդը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 30-ին ժամը 10:00-ին Կապանի համայնքապետարանի  շենքում /Ա. Մանուկյան 5ա/:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը: Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով:

Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը  համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը:

Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ  մինչև աճուրդի  բացման նախորդ օրը` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:

Սյունիքի մարզի Կապան համայնքի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի բաց դասական աճուրդ վաճառք.

ԼՕՏ1 Ծածկագիր 09-001-0504-0067 Գործարանային փողոցի թիվ 4/23 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության հողերից 0.12014 հա հողամաս, որից շինության համար 480.0 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 40.0 %/ մաքրման կայան կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 1946270 դրամ:  

ԼՕՏ 2 - Ծածկագիր 09-001-0722-0031 Շինարարների փողոցի թիվ 1ա/3 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.03116 հա հողամաս, որից շինության համար 73.6 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 23.6 %/ բնակելի տուն կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 329050 դրամ: 

ԼՕՏ 3 - Ծածկագիր 09-001-0103-0423 Բաղաբերդ թաղամասի թիվ 26/8 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.02694 հա հողամաս, որից շինության համար 73.6 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 28%/ բնակելի տուն կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 284490 դրամ: 

ԼՕՏ 4 - Ծածկագիր 09-001-0635-0139 Ներքին Վաչագան թաղամասի թիվ 9/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.00938հա հողամաս, որից շինության համար 49.3 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 53,6 %/ բնակելի տուն կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 99060 դրամ: 

ԼՕՏ 5 - Ծածկագիր 09-001-0387-0047 Արփիկ թաղամասի թիվ 44/4 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.01 հա հողամաս, որից շինության համար 76,9 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 77 %/ ավտոտեխսպասարկման կայան կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 162000 դրամ:

ԼՕՏ 6 - Ծածկագիր 09-001-0387-0046 Արփիկ թաղամասի թիվ 43/3 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.05168 հա հողամաս, որից շինության համար 375 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 73 %/ ավտոկայանատեղի կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 837220 դրամ:

ԼՕՏ 7 - Ծածկագիր 09-001-0103-0424 Բաղաբերդ թաղամասի թիվ 2ա/17 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.00245 հա հողամաս, որից շինության համար 23,8 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 97 %/ ավտոտնակ կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 25880 դրամ:

   ԼՕՏ 8 - Ծածկագիր 09-001-0513-0038 Շահումյան փողոցի թիվ 26/14 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.0269 հա հողամաս, որից շինության համար 210 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 67 %/ խանու կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 435780 դրամ:

ԼՕՏ 9 - Ծածկագիր 09-001-1683-0003 Երկաթուղայինների փողոցի թիվ 4ա/15 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողերից 0.002 հա հողամաս, որից շինության համար 19,84 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 99 %/ ավտոտնակ կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 32400 դրամ:

Հողամասերի նկատմամբ  սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:

Աճուրդը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 30-ին ժամը 11:00-ին Կապանի համայնքապետարանի  շենքում /Ա. Մանուկյան 5ա/:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Աճուրդի հայտերի ընդունումը  և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից երեք օր առաջ:

Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը  համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը:

Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ  մինչև աճուրդի  բացման նախորդ օրը` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:

Սյունիքի մարզի Կապան համայնքի մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասի կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթ.

ԼՕՏ1- Ծածկագիր 09-001-0624-0087 Ռ. Մելիքյան փողոցի թիվ 6/16 հասցեում գտնվող  բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.01453 հա  հողամաս, որից շինության համար 40.0 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 27.5%/ սրճարան կառուցելու նպատակով` 40 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել`  մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 142320 դրամ: 

Հողամասի նկատմամբ  սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:

Մրցույթը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 30-ին ժամը 14:00-ին Կապանի համայնքապետարանի  շենքում /Ա. Մանուկյան 5ա/:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/մրցույթին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Մրցույթի հայտերի ընդունումը  և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից երեք օր առաջ:

Վերջին ամենաբարձր գնային հայտ /վարձավճար/ ներկայացրած մասնակիցը  համարվում է մրցույթում հաղթած մասնակից, որը հողամասի կառուցապատման պայմանագիր կնքելուց պարտավոր է վճարել 1 տարվա վարձավճարը միանվագ:

Մրցույթի կանոնակարգին և լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ  մինչև մրցույթի  բացման նախորդ օրը` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:

Սյունիքի մարզի Կապան համայնքի մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասեր վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթ.

ԼՕՏ1- Ծածկագիր 09-001-0030-0022 Քաջարանյան մայրուղու հարևանությամբ գտնվող  գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 0.26757 հա  հողամասը գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով` 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել`  մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով  60210 դրամ: 

ԼՕՏ2- Ծածկագիր 09-001-642-001 Շինարարների փողոց տանող ճանապարհի հարևանությամբ գտնվող  գյուղատնտեսական նշանակության կարգի անջրտդի վարելահողերից 0.06122 հա  հողամասը գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով` 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել`  մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով  3950 դրամ: 

Հողամասի նկատմամբ  սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:

Մրցույթը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 30-ին ժամը 14:30-ին Կապանի համայնքապետարանի  շենքում /Ա. Մանուկյան 5ա/:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/մրցույթին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Մրցույթի հայտերի ընդունումը  և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից երեք օր առաջ:

Վերջին ամենաբարձր գնային հայտ /վարձավճար/ ներկայացրած մասնակիցը  համարվում է մրցույթում հաղթած մասնակից, որը հողամասի կառուցապատման պայմանագիր կնքելուց պարտավոր է վճարել 1 տարվա վարձավճարը միանվագ:

Մրցույթի կանոնակարգին և լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ  մինչև մրցույթի  բացման նախորդ օրը` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:

Տեղեկությունների համար դիմել Կապանի համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով, հեռախոս 0285 42036:

Կապանի համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով:

Բոլորը
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Կապան,Ա.Մանուկյան 5ա

+374-285-42036, 060521818

kapan.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner