Այսօր: Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի 2018թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 790
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
09/10/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/10/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Կապանի ԼՀԿ»  ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) մտադիր է ՀՀ Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա եղանակով մշակման տեխնիկական նախագծում փոփոխություններ կատարել (այսուհետ՝ Նախատեսվող գործունեություն):

Նախագծում արվող փոփոխությունները միտված են հանքի շահագործման օպտիմալացմանը և բարելավմանը, շրջակա միջավայրի վրա ազդեցությունների մեղմմանը և նվազեցմանը: Արտադրողականության ծավալի փոփոխություն չի նախատեսվում:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նախնական փորձաքննության գործընթացի շրջանակներում 2018թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում՝ ՀՀ, 3301, Սյունիքի մարզ, ք. Կապան, Արամ Մանուկյան փող., 5ա շենք հասցեով, տեղի կունենա Նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկում (երկրորդ հանրային քննարկում):

Նախատեսվող գործունեության վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ներբեռնել www.kapan.am կայքից, ինչպես նաև՝ այցելելով ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական շենք՝ ՀՀ, 3301, Սյունիքի մարզ, Կապան, Արամ Մանուկյան փող., 5ա շենք հասցեով, զանգահարելով 028540136 հեռախոսահամարով կամ գրելով kapan-ecology@mail.ru էլ. հասցեով ինչպես նաև՝ այցելելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ՝ ՀՀ ք. Երևան, ք.Երևան Բուզանդի 1/3 հասցեով,  զանգահարելով 01122-02-18: Հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել սույն ծանուցումից հետո 12 աշխատանքային օրվա ընթացքում:

Ընկերության հասցեն՝ ՀՀ 0032, Սյունիքի մարզ, ք. Կապան, Գործարանային 4: Էլ. հասցե՝ kapan.pr@polymetal.am:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Բոլորը
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Կապան,Ա.Մանուկյան 5ա

+374-285-42036, 060521818

kapan.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner