Հարգելի´ կապանցիներ
Կապան համայնքի զարգացման ծրագրի և տարեկան աշխատանքային պլանի նախագծերի մշակման նպատակով Կապանի համայնքապետարանում ստեղծվում է աշխատանքային խումբ: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ընդգրկվել աշխատանքային խմբում, կարող են դիմել Կապանի համայնքապետարան /հասցե ք. Կապան, Ա. Մանուկյան 5ա, հեռախոս 0285 4 20 39, 0285 4 26 66/ մինչև 2018 թվականի նոյեմբերի 9-ը:
Աշխատանքային խմբում կարող են ընդգրկվել ավագանու անդամներ, համայնքի քաղաքացիական հասարակության և մասնավոր /բիզնես/ հատվածի ներկայացուցիչներ, փորձագետներ, բնակիչներ և այլ շահագրգիռ անձինք: