Սյունիքի մարզի Կապան համայնքի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի բաց դասական կրկնաճուրդ վաճառք.
ԼՕՏ1 Ծածկագիր 09-001-0504-0067 Գործարանային փողոցի թիվ 4/23 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության հողերից 0.12014 հա հողամաս, որից շինության համար 480.0 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 40.0 %/ մաքրման կայան կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 1946270 դրամ:
ԼՕՏ 2 - Ծածկագիր 09-001-0513-0038 Շահումյան փողոցի թիվ 26/14 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.0269 հա հողամաս, որից շինության համար 210 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 67 %/ խանութ կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 435780 դրամ:
Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:
Կրկնաճուրդը տեղի կունենա 2018թ. դեկտեմբերի 17-ին ժամը 11:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/:
Կրկնաճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համարª հիմնադիր փաստաթղթերը: Կրկնաճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Կրկնաճուրդի հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է կրկնաճուրդի կայացման օրվանից երեք օր առաջ:
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է Կրկնաճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը:
Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև կրկնաճուրդի բացման նախորդ օրըª յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերինª ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Տեղեկությունների համար դիմել Կապանի համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով, հեռախոս 0285 42036: