«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Ագապե» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ տարածքի 6-րդ պայմանական տարածքում Կապան համայնքում նախատեսվող նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-18, Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքում (kapan.am), ք. Կապան, Ա. Մանուկյան 5 ա հասցեում, հեռ. 028540136 :