<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2019թ. հունվարի 15-ին, ժամը 14:30-ին Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենան «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ կողմից ներկայացված Շահումյան բնակավայրի տարածքում տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17, Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքում (www.kapan.am), ք. Կապան, Ա. Մանուկյան 5 ա հասցեում, հեռ. 028540136: