Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2019թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2174
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/01/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
19/02/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Կապան համայնքի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասի բաց դասական աճուրդ վաճառք.
ԼՕՏ1 Ծածկագիր 09-001-0564-0019 Շահումյան փողոցի թիվ 39/3 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.00226 հա հողամաս, որից շինության համար 22.3 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 98.0 %/ ավտոտնակ կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 36620 դրամ:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:
Աճուրդը տեղի կունենա 2019թ. փետրվարի 19-ին ժամը 10:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը:Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Աճուրդի հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից երեք օր առաջ:
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը:
Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Սյունիքի մարզի Կապան համայնքի մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասի կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթ.
ԼՕՏ1- Ծածկագիր 09-001-1532-0005 Կ. Դեմիրճյան հրապարակի թիվ 2/24 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողերից 0.00343 հա հողամաս, առանց կապիտալ շինարարություն իրականացնելու, բացօթյա սրճարան կազմակերպելու նպատակով` 18 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել` մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 49250 դրամ:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. փետրվարի 19-ին ժամը 10:30-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/մրցույթին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը:Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Մրցույթի հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից երեք օր առաջ:
Վերջին ամենաբարձր գնային հայտ /վարձավճար/ ներկայացրած մասնակիցը համարվում է մրցույթում հաղթած մասնակից, որը հողամասի կառուցապատման պայմանագիր կնքելուց պարտավոր է վճարել 1 տարվա վարձավճարը միանվագ:
Մրցույթի կանոնակարգին և լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև մրցույթի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Տեղեկությունների համար դիմել Կապանի համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով, հեռախոս 0285 42036:
Կապանի համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով:

Բոլորը
Ավագանու նիստ
Կապան համայնքի ավագանու նիստ, 29.03.2019թ
Կապան համայնքի ավագանու 26.02.2019թ թիվ 1 նիստ
Ավագանու արտահերթ նիստ - 04.04.2018
Ավագանու նիստ - 24.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Կապան,Ա.Մանուկյան 5ա

+374-285-42036, 060521818

kapan.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner