Կապանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2019 թվականի փետրվարի 22-ին` ժամը 15:00-ին, համայնքապետարանի նիստերի դահլիճում կքննարկվի Կապան համայնքի 2019-2023թթ զարգացման ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կապան համայնքի կողմից 2019 թվականին նախատեսվող սուբվենցիայի ծրագրերը և Կապան համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանը:
Շահագրգիռ բոլոր անձինք և կազմակերպությունները կարող են մասնակցել սույն քննարկմանը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37428542666 հեռախոսահամարով:
Կից` տես հավելվածը: