Այսօր: Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2019թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1447
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ
2019,Հոկտեմբեր 17 - Նոյեմբեր 26
ԹԱՓԱՌՈՂ ՇՆԱԳԱՅԼԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2019,Սեպտեմբեր 2 - Դեկտեմբեր 31


Հայտարարություն



ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
03/05/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
06/06/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Կապան համայնքի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ գույքի  բաց դասական աճուրդ վաճառք.

ԼՕՏ1 – Կապան համայնքի Անտառաշատ գյուղի 2-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող 118.5 քառ.մ մակերեսով անասնաշենքը 0.01453 հա սպասարկման հողամասով` մեկնարկային գին սահմանելով 441000 դրամ:   

ԼՕՏ2 – Կապան համայնքի Կապան քաղաքի Ձորք թաղամասի  թիվ 6/74 հասցեում գտնվող 28.5 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը` մեկնարկային գին սահմանելով 1219510 դրամ:   

Աճուրդը տեղի կունենա 2019թ. հունիսի 6-ին ժամը 10:00-ին Կապանի համայնքապետարանի  շենքում /Ա. Մանուկյան 5ա/:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը:Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Աճուրդի հայտերի ընդունումը  և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից երեք օր առաջ:

Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը  համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը:

Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ  մինչև աճուրդի  բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:

Սյունիքի մարզի Կապան համայնքի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասի բաց դասական աճուրդ վաճառք.

ԼՕՏ1 - Ծածկագիր 09-001-0550-0038 ք.Կապան Գործարանային փողոցի թիվ 34/5  հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի <<պահեստարաների>> գործառնական նշանակության 0.75774 հա հողամասը, որից շինության համար 871.4 քառ. /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 11.5%/ արտադրական կառուցապատման նպատակով /պահեստարաններ կառուցելու/՝ մեկնարկային գին սահմանելով 12275390 դրամ  

ԼՕՏ2 - Ծածկագիր 09-001-0384-0032 ք.Կապան Ռ.Մինասյան փողոցի թիվ 25բ/11  հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.002 հա հողամաս, որից շինության համար 19.5 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 97.5 %/ բնակելի կառուցապատման նպատակով /ավտոտնակ  կառուցելու/ ` մեկնարկային գին սահմանելով 32400 դրամ:   

Հողամասերի նկատմամբ  սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:

Աճուրդը տեղի կունենա 2019թ. հունիսի 6-ին ժամը 11:00-ին Կապանի համայնքապետարանի  շենքում /Ա. Մանուկյան 5ա/:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը:Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Աճուրդի հայտերի ընդունումը  և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից երեք օր առաջ:

Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը  համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը:

Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ  մինչև աճուրդի  բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:

Սյունիքի մարզի Կապան համայնքի մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթ.

ԼՕՏ1 - Ծածկագիր 09-001-0104-0005-ից Կապան համայնքի Ագարակ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի անջրդի վարելահողերից 2.20013 հա հողամասը գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով` 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել`  մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 2970  դրամ: 

ԼՕՏ2 - Ծածկագիր 09-001-0104-0005-ից Կապան համայնքի Ագարակ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի անջրդի վարելահողերից 0.65056 հա հողամասը գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով` 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել`  մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 880  դրամ: 

ԼՕՏ3 - Ծածկագիր 09-001-0104-0005-ից Կապան համայնքի Ագարակ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի անջրդի վարելահողերից 0.99024 հա հողամասը գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով` 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել`  մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 1340  դրամ: 

ԼՕՏ4 - Ծածկագիր 09-082-0518-0001-ից Կապան համայնքի Ագարակ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի անջրդի վարելահողերից 0.322 հա հողամասը գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով` 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել`  մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 1670  դրամ: 

Հողամասերի նկատմամբ  սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:

Մրցույթը տեղի կունենա 2019թ. հունիսի 6-ին ժամը 12:00-ին Կապանի համայնքապետարանի  շենքում /Ա. Մանուկյան 5ա/:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/մրցույթին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը:Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Մրցույթի հայտերի ընդունումը  և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից երեք օր առաջ:

Վերջին ամենաբարձր գնային հայտ /վարձավճար/ ներկայացրած մասնակիցը  համարվում է մրցույթում հաղթած մասնակից, որը հողամասի վարձակալության պայմանագիր կնքելուց պարտավոր է վճարել 1 տարվա վարձավճարը միանվագ:

Մրցույթի կանոնակարգին և լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ  մինչև մրցույթի  բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:

Տեղեկությունների համար դիմել Կապանի համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով, հեռախոս 0285 42036:

Կապանի համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով:

Բոլորը
Ավագանու նիստեր
Կապան համայնքի վագանու նիստ, 09․07․2019թ
Ավագանու արտահերթ նիստ, 03.05.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 29.03.2019թ
Կապան համայնքի ավագանու 26.02.2019թ թիվ 1 նիստ
Ավագանու արտահերթ նիստ - 04.04.2018
Ավագանու նիստ - 24.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Կապան,Ա.Մանուկյան 5ա

+374-285-42036, 060521818

kapan.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner