§Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին¦ ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. մայիսի 30-ին ժամը 15:00-ին, Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանում տեղի կունենան <<Մանիսա>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կապանի ավազակոպճագլաքարային խառնուրդի երևակման «Մանիսա» տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով 2019-2020թ.թ. կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 011-22-02-17 և Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքում` www.kapan.am, ք. Կապան, Ա. Մանուկյան 5 ա հասցեում, հեռ. 028540136: