Այսօր: Երկուշաբթի, 19 Օգոստոսի 2019թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2217
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈՔՐ ԾԱՎԱԼԻ ԲԻԶՆԵՍ-ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
26/07/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
15/08/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագիրը «Ֆինանսական Մասնակցային Մոտեցման» բաղադրիչի շրջանակներում հայտարարում է տնային տնտեսությունների միջև փոքր ծավալի բիզնես-ծրագրերի մրցույթ
Մրցույթն իրականացվելու է 16 թիրախային բնակավայրերում․ Մեղրիի խոշորացված համայնքից՝ Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք, Կարճևան, Կուրիս և Գուդեմնիս, Քաջարանի խոշորացված համայնքից՝ Գեղի, Նոր Աստղաբերդ, Լեռնաձոր, Քաջարանց, Կապանի խոշորացված համայնքից՝ Ձորաստան և Գեղանուշ, Գորիսի խոշորացված համայնքից՝ Վերիշեն, Սիսիանի խոշորացված համայնքից՝ Նժդեհ, Շենաթաղ և Դաստակերտ ։
Մեկ փոքր ծավալի բիզնես-ծրագրի համար տրամադրվող գումարի չափը կազմում է 300.000 -700.000 ՀՀ դրամ։
Բիզնես-ծրագրերը կազմելուց անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով.
• բիզնես-ծրագրի իրատեսականություն և շարունակականություն
• շրջակա միջավայրի և բնության վրա վնասի բացառում
• նոր աշխատատեղերի ստեղծում
• բիզնես-ծրագրի ռիսկերը և դրանց հաղթահարմանը ուղղված միջոցառումներ
• բիզնես-ծրագրից ակնկալվող արդյունքը և դրա ազդեցությունը Ձեր ընտանիքի/համայնքի/ վրա
Խնդրում ենք հաշվի առնել, որ յուրաքանչյուր տնային տնտեսությունը կարող է ներկայացնել միայն մեկ ծրագիր: Այս պահանջի խախտման դեպքում տվյալ տնային տնտեսությունից ներկայացված բոլոր ծրագրերը չեն դիտարկվելու և չեն ներառվելու մրցութային փուլ:
Ծրագրերի ընդունման վերջնաժամկետներ․
Քաջարանի և Կապանի խոշորացված համայնքներ՝ օգոստոսի 15
Գորիսի և Սիսիանի խոշորացված համայնքներ՝ սեպտեմբերի 5
Մեղրիի խոշորացված համայնք՝ սեպտեմբերի 25
Հարցերի դեպքում զանգահարել՝
«ԽՈՒՍՏՈՒՓ» Բնապահպանական ՀԿ
Հեռ․+374 77 13-18-01

Բոլորը
Ավագանու նիստեր
Կապան համայնքի վագանու նիստ, 09․07․2019թ
Ավագանու արտահերթ նիստ, 03.05.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 29.03.2019թ
Կապան համայնքի ավագանու 26.02.2019թ թիվ 1 նիստ
Ավագանու արտահերթ նիստ - 04.04.2018
Ավագանու նիստ - 24.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Կապան,Ա.Մանուկյան 5ա

+374-285-42036, 060521818

kapan.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner