«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. նոյեմբերի 19-ին, ժամը 14:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում /ք. Կապան, Ա. Մանուկյան 5ա/, տեղի կունենա «Դեդալ» ՍՊԸ կողմից ներկայացված Սյունիքի մարզի Եղվարդի մարմարացված կրաքարերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17, Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքում (www.kapan.am), ք. Կապան, Ա. Մանուկյան 5ա, հեռ. 028540136: