Հարգելի դիմորդներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «084101.00.6 Անասնաբուժություն», «081101.00.6 Ագրոնոմիա», «082101.00.6 Անտառային տնտեսություն», «052201.00.6 Բնապահպանություն և բնօգտագործում», «081102.00.6 Անասնաբուծություն» մասնագիտություններին հատկացված անվճար տեղերի՝ մինչև 50 տոկոսի չափով, առաջին հայտով կազմակերպում է նպատակային ընդունելություն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ մարզպետարանների կողմից ներկայացված հայտերի հիման վրա:
Նպատակային տեղերի համար դիմել ցանկացողները մինչև հունիսի 6-ը կարող են դիմել Կապանի համայնքապետարան՝ ԱՌՑԱՆՑ ԵՂԱՆԱԿՈՎ։
Կից ներկայացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 797-Ն որոշման հավելվածով հաստատված՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հատկացված նպատակային ընդունելության տեղերի վերաբերյալ տեղեկատվությունը: