ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 1-ի N63 որոշման հավելված N11-ի 1-ին կետի 3-րդ ենթակետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. հուլիսի 1-ին, ժամը 12:00-ին «Կապանի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի փոքր դահլիճում (ք. Կապան, Չարենցի 1 ) տեղի կունենան Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի Մուսաբեկ փողոցի թիվ 14 հողամասում «Ռիտուալ» ՍՊԸ կողմից նախատեսված գերեզմանատան կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):
Հանրային քննարկման վերաբերյալ Ձեր դիտողություններն ու առաջարկությունները կարող եք ներկայացնել, ծանուցումից հետո 18 աշխատանքային օրվա ընթացքում: