«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. սեպտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Կապան համայնքի՝ Արծվանիկ գյուղի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկի բազալտների հանքավայրի «Արևելյան» տեղամասում «Սիմոնա» ՍՊԸ կողմից նախատեսված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):