«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Սյունիքի մարզի Կապան համայնքի «Կապանի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի փոքր դահլիճում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Չարենցի 1) տեղի կունենան «Ռիտուալ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի Մուսաբեկ փողոց թիվ 14 հասցեում նախատեսվող գերեզմանատան կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։(2-րդ փուլ)
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18:
Հանրային քննարկման վերաբերյալ Ձեր դիտողություններն ու առաջարկությունները կարող եք ներկայացնել, ծանուցումից հետո 18 աշխատանքային օրվա ընթացքում: