«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ փետրվարի 23-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Ա. Մանուկյան 5ա) տեղի կունենան «Ռիտուալ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի Մուսաբեկ փողոց թիվ 14 հասցեում նախատեսվող գերեզմանատան կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։(3-րդ փուլ)
Հանրային քննարկման վերաբերյալ Ձեր դիտողություններն ու առաջարկությունները կարող եք ներկայացնել, ծանուցումից հետո 18 աշխատանքային օրվա ընթացքում: