Հարգելի՛ բնակիչներ
Կապան համայնքը նախատեսում է մասնակցել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին: Ծրագրի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման:
Ծրագրին մասնակցելու նպատակով ձևավորվում է Նախաձեռնող խումբ: Եթե ունեք Նախաձեռնող խմբին անդամակցելու ցանկություն և ծրագրային գաղափարներ մինչև 2021 թվականի մայիսի 10-ը կարող եք դիմել Կապանի համայնքապետարան, հասցեն՝ ք․ Կապան, Ա․ Մանուկյան 5ա, հեռախոս +374 28542036, +37494314151, էլ հասցե kapanmayor@gmail.com, hasmikghonyan@gmail.com /: