19.04.24
ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՐՈՍԱՎԱԶՔ ԿԱՊԱՆՈՒՄ
|
Այսօր՝ ապրիլի 19–ին, Կապան քաղաքում կայացավ համաքաղաքային կրոսավազքի ամենամյա մրցաշար, որին իրենց մասնակցությունն էին բերել համայնքի հանրակրթական դպրոցների շուրջ 370 աշակերտ։Մրցումներն անցկացվել են երեք տարիքային խմբով՝ անհատական և թիմային հաշվարկով։500 մետր վազքատարածությունում, անհատական մրցապայքարում աղջիկներից առաջինը Անժելիկա Ղազարյանն էր /թիվ 8 միջնակարգ դպրոց/, տղաներից՝ Սամվել Արզումանյանը /թիվ 5 հիմնական դպրոց/։1000 մետր վազքատարածությունում, անհատական մրցապայքարում աղջիկներից առաջինը Լիլիթ Հարությունյանն էր /թիվ 5 հիմնական դպրոց/, տղաներից՝ Արամ Հարությունյանը /թիվ 3 միջնակարգ դպրոց/:1500 մետր վազքատարածությունում աղջիկներից լավագույն արդյունք է ցուցաբերել Լիանա Մարտիրոսյանը /թիվ ...
Մանրամասն |
|
08.04.24
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՆԱՆՑ ԵՐԳՉԱԽՄԲԻ ԱՌԱՋԻՆ ԲԵՄԵԼԸ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
|
Գարնանային միամսյակի շրջանակներում, Կապան համայնքի կանանց երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Գայանե Հարությունյանի ղեկավարությամբ, մարտի 15-ից ապրիլի 5-ը համերգային շրջագայությամբ առաջին անգամ հանդես է եկել Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան և Մեղրի(Ագարակ) համայնքներում։Համայնքային ենթակայության՝ արվեստի, երաժշտական դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների շուրջ 40 մանկավարժից բաղկացած երգչախումբը համերգներին ներկայացել է բացառապես հայ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ստեփան Լուսիկյանի, Կարա Մուրզայի, Էդգար Հովհաննիսյանի, Մակար Եկմալյանի և այլոց ստեղծագործություններով։Երգչախմբի համերգներն անցել են լեցուն դահլիճներում՝ լի ունկնդրի ջերմ ...
Մանրամասն |
|
07.04.24
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Թանկագին մայրերՍրտանց և խոնարհումով շնորհավորում եմ Ձեզ Ավետման օրվա՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:Ապրիլի 7-ի խորհուրդն ու առանձնահատուկ նշանակությունը հնարավորություն են ընձեռում հերթական անգամ գնահատանքի և մեծարանքի խոսքեր ուղղելու հայ մայրերին՝ ընդգծելով նրանց բացառիկ առաքելության կարևորությունը:Հատկապես հայ տղամարդու համար այս տոնը ամենակարևոր օրերի շարքում է, քանի որ մեզ համար մայրը սրբության մարմնավորումն է, օջախի ոգին, ընտանիքի լիությունն ու շունչը: Մայրերը, բացի այն, որ մեզ կյանք են պարգևում լույս աշխարհ բերելով, նրանք մեծացնում, կրթում ու դաստիարակում են մեզ մեծ սիրով ու պատասխանատվությամբ և հոգատար լինում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց նկատմամբ հոգ տանելու պարտականությունը ...
Մանրամասն |
|
31.03.24
ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
|
Այսօր՝ մարտի 31-ին, նշվեց Հայ առաքելական եկեղեցու ամենասիրված ու մեծ ժողովրդականություն վայելող տոներից մեկը` Սբ. Զատիկը կամ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված։ Վաղ առավոտից մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց». «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի». «Մեզ և ձեզ մեծ ավետիս»,-խոսքերով։Ավանդույթի համաձայն Սուրբ Զատկի տոնի առթիվ, և՛ Վահանավանքի վանական համալիրում՝ հոգևոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի, և՛ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում՝ հոգևոր հովիվ տեր Խաչատուր Հայրապետյանի գլխավորությամբ կատարվել է ժամերգություն, Անդաստանի արարողություն և մատուցվել Սուրբ Պատարագ։ ...
Մանրամասն |
|
29.03.24
ՈՐՈՇՎԵՑԻՆ ԿԱՊԱՆԻ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԿՐՈԲԱՏԻԿԱՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
|
Այսօր Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ սպորտային ակրոբատիկայի բաց առաջնության փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։Երկու օր շարունակ մարզիկներն ու մարզուհիները հանդես են եկել տարբեր մրցելույթներով՝ ցուցադրելով իրենց կարողություններն ու հմտություները։ Տարբեր տարիքային խմբերում մրցել են տղաների քառյակներն ու զույգերը, աղջիկների ու տղաների խառը զույգերը և աղջիկների եռյակներն ու զույգերը: Միևնույն ժամանակ ելույթներ են ունեցել նաև ցատկորդները:Մրցավարական կազմի որոշմամբ՝ պատվավոր 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և նվերներով։Համայնքի ղեկավարի ...
Մանրամասն |
|
28.03.24
ԿԱՊԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԿՐՈԲԱՏԻԿԱՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
|
Կապանում այսօր իրական մարզական տոն էր․ Մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում առաջին անգամ անցկացվում է սպորտային ակրոբատիկայի բաց առաջնություն, որին մասնակցելու են եկել ինչպես Գյումրիի, Արտաշատի, այնպես էլ մայրաքաղաք Երևանի մարզադպրոցների շուրջ 90 լավագույն մարզիկներն ու մարզիչները։Առաջնության բացման արարողությանը, Գևորգ Փարսյանը ողջունելով ներկաներին, շնորհավորել է մարզական աննախադեպ իրադարձության կայացման առթիվ: Նա իր խոսքում կարևորել է նման կարգի առաջնությունները, քանի որ դրանք յուրատեսակ հարթակ են ստեղծում տեղի մարզիկների և մարզիչների համար նոր ծանոթությունների, շփումների, արդյունավետ համագործակցությունների, միմյանց հաջողություններին ու հնարավորություններին ծանոթանալու, ինչու չէ նաև ...
Մանրամասն |
|
27.03.24
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՈՐՈՇՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՆԱԽԱԳԾԵՐԻ
|
2024 թվականի մարտի 27-ին կայացավ Կապան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երկրորդ նիստը՝ ավագանու 17 անդամի մասնակցությամբ։ Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ներկա էին նաև համայնքապետարանի աշխատակիցներ։ 16 հարցից բաղկացած օրակարգը հաստատելուց հետո ավագանին անցավ բուն նախագծերի քննարկմանը։Առաջին իսկ հարցով ավագանին լրացումներ կատարեց համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագրում, ինչը պայմանավորված էր իրականացման ենթակա նոր ծրագրերով, ծրագրերի ժամկետների ու արդեն իսկ հստակեցված գումարների հետ կապված փոփոխություններով։Օրակարգային հարցերից կարևորը, որը հանրային հետաքրքրություն կարող է առաջացնել, վերաբերում էր նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխաների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |