Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26)-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով <<Նվազագույն ամսական աշխատավարձի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 8 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Կապան քաղաքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 87-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշման 1-ին կետի 1)-ին ենթակետով հաստատված <<Ակումբագրադարանային միավորում>> ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը>> N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:
2. Որոշման 1-ին կետի 2)-րդ ենթակետով հաստատված <<Շ. Մովսիսյանի անվան պատմության թանգարան>> ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը>> N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
3. Որոշման 1-ին կետի 3)-րդ ենթակետով հաստատված <<Կապան քաղաքի մանկական կենտրոն>> ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը>> N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի: