|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 հունիսի 2013 թվականի N 77 - Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ` ՀԱԼԻՁՈՐ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 3/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԵՐԻՑ 0.006 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին>> թիվ 723-Ն, 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Համայնքի սեփականություն համարվող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարելու մեկնարկային գին սահմանելու մասին>> թիվ 93-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 10 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Հալիձոր թաղամասի թիվ 3/4 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.006 հա հողամասը /ծածկագիր 09-001-0116-0073/ ` օժանդակ շինություն կառուցելու նպատակով օտարել հրապարակային սակարկություններով` մեկնարկային գին սահմանելով 51000 /հիսունմեկ հազար/ դրամ: 2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
Կողմ -10 ՊԵՏՐՈՍՅԱՆ ՎԱՀԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ ՄՀԵՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ ՇԱՀԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|