Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածիև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Կապան քաղաքային համայնքի և Էրիկ Արմենի Զաքարյանի միջև 2010թվականի նոյեմբերի 2-ին կնքված՝ պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի (հասցեն՝ ք. Կապան, Ա. Մանուկյան փողոց 1/4, մակերեսը՝ 63,8քմ) կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից ծագած և չկատարված պարտավորությունը (ընդհանուր՝ 403531 ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 398141 դրամ և տույժ` 5390 դրամ) ներել և այն համարել դադարած։
2. Կապան քաղաքային համայնքի և Կարեն Մանվելի Մանուկյանի միջև 2011 թվականի հուլիսի 8-ին կնքված՝ պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի (հասցեն՝ ք. Կապան, Ռ. Մինասյան փողոց 3/3, մակերեսը՝ 20,0քմ) կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից ծագած և չկատարված պարտավորությունը (ընդհանուր՝ 659937 ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 213418 դրամ և տույժ` 446519 դրամ) ներել և այն համարել դադարած։
3. Կապան քաղաքային համայնքի և Վիլեն Բադալյանի միջև 2011 թվականի հուլիսի 8-ին կնքված՝ պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի (հասցեն՝ ք. Կապան, Ռ. Մինասյան փողոց 3/4, մակերեսը՝ 20,0քմ) կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից ծագած և չկատարված պարտավորությունը (ընդհանուր՝ 658894 ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 213298 դրամ և տույժ` 445596 դրամ) ներել և այն համարել դադարած։