Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ, 71-րդ և 74-րդ հոդվածներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 02.11.2015թ. Ե-1731 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Կապան համայնքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի բարեկարգման կարգը սահմանելու մասին» թիվ 72-Ն որոշումը ճանաչել անվավեր: |