Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ներել համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի՝ տարածքի վարձակալության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի` վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման առանձին պայմանագրերով /համաձայն հավելվածի/ նախատեսված պարտավորությունները 1 093 073 /մեկ միլիոն իննսուներեք հազար յոթանասուներեք դրամ/ ՀՀ դրամի չափով և համապատասխան փոփոխություններ կատարել 2017 թվականի համայնքի բյուջեի եկամտային մասում:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |