<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետ, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի դրույթներ. Համայնքային սեփականություն համարվող, բազմաբնակարան շենքերի բնակարաններն անհատույց /նվիրատվության կարգով/ որպես ընդհանուր համատեղ սեփականություն օտարել դրանք զբաղեցնող և փաստացի տիրապետող անձանց, համաձայն հավելվածի: 1. Առաջարկել բնակարանները փաստացի տիրապետող անձանց` ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը: 2.. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |