Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 19)-րդ կետով, համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 10 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1.Համայնքի նախադպրոցական կրթության հաստատություններ հաճախող երեխաների պահպանման համար ծնողական /նրանց օրինական ներկայացուցիչների/ ամսական վճարի դրույքաչափը սահմանել 4000 դրամ:
2.Արտադպրոցական դաստիարակության երաժշտական հաստատություններում սովորողների ամսական ուսման վճարը սահմանել ըստ բաժինների`
1) դաշնամուրային 2500 դրամ
2) լարային գործիքների /բացառությամբ թավջութակ և ալտ/ 2000 դրամ
3) փողային և հարվածային գործիքների /բացառությամբ շեփոր/ 1600 դրամ
4) երգեցողության 1600 դրամ
5) ժողովրդական գործիքներ, թավջութակ, ալտ և շեփոր անվճար
3. Պարարվեստի, թատերական արվեստի բաժիններում 1600 դրամ
4. Կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի բաժիններում 1600 դրամ
5. Երկրորդ գործիք, երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանել լրացուցիչ ուսման վարձավճար 500 դրամ
6. Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտների համար սահմանել վարձավճար ըստ բաժինների՝
1) դաշնամուրային 3000 դրամ
2) լարային գործիքներ /բացառությամբ թավջութակ և ալտ/ 2500 դրամ
3) փողային և հարվածային գործիքներ /բացառությամբ շեփոր/ 2000 դրամ
4) երգեցողություն 2000 դրամ
5) ժողովրդական գործիքներ, թավջութակ, ալտ և շեփոր անվճար
7. Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի և մշակույթի կենտրոնի խմբերում ընդգրկված սաների համար ամսական վճար սահմանել` 500 դրամ
7.1 Իրազեկ դպրոցական խմբերում ընդգրկված սաների համար`անվճար
8. Մարզադպրոցներում սաների ամսական ուսման վճար սահմանել 500 դրամ
9. Թեթև աթլետիկայի մարզաձևեր անվճար
10. Հայտարարված համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով ուսումնական պարապմունքները դադարեցնելու ընթացքում վճար չի գանձվում:
11. Համայնքային ենթակայության նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների վճարների դրույքաչափերի նկատմամբ սահմանել 100 % զեղչ` բնակչության առանձին խմբերի համար`
ա. զոհված և վիրավոր ազատամարտիկների երեխաներ
բ. երկկողմ ծնողազուրկ երեխաներ
գ. Հաշմանդամ երեխաներ
դ. Չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխաներ
12. Թույլատրել համայնքի ղեկավարին`
1) ընդունել անհատական որոշումներ նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպություններ հաճախող անապահով ընտանիքների երեխաների համար վճարի դրույքաչափի 50 %-ի չափով զեղչ սահմանելու մասին:
2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների կողմից բնակչությանը վճարովի ծառայություններ մատուցելու դեպքում` հաստատել դրանց ցանկը, վճարների չափը և կարգը:
13. Վճարների գանձման ժամկետ սահմանել մինչև վճարման ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ:
14. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Կապան քաղաքային համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 138-Ն որոշումը: