|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 օգոստոսի 2015 թվականի N 48-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ /ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ/ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի դրույթների հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման 02.07.2015թ., 11.06.2015թ. հաշվետվությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքային սեփականություն համարվող, բազմաբնակարան շենքերի բնակարաններն անհատույց /նվիրատվության կարգով/ որպես ընդհանուր համատեղ սեփականություն օտարել դրանք զբաղեցնող և փաստացի տիրապետող անձանց, համաձայն հավելվածի: 2. Առաջարկել բնակարանները փաստացի տիրապետող անձանց` ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը: 3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |
Կողմ -9 ՊԵՏՐՈՍՅԱՆ ՎԱՀԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ ՄՀԵՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
HAVELVATS |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|