Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին կետով, հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման 10.06.2014թ. հաշվետվությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքային սեփականություն համարվող, Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 18 շենքի 4 բնակարանը անհատույց /նվիրատվության կարգով/ օտարել այն զբաղեցնող և փաստացի տիրապետող անձանց` Կարեն Ռազմիկի Մկրտչյանին Սվետլանա Հրանդիկի Բեգլարյանին Դավիթ Կարենի Մկրտչյանին Արփինե Կարենի Մկրտչյանին 2. Առաջարկել նվիրառուներին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը: 3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |