Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20/-րդ կետով, համաձայն Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1. Համայնքի Թումանյան փողոցի 31/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Յուրիկ Հայրումյանին պատկանող բնակելի տան տնամերձ հողամասին կից ավել օգտագործվող 0.00788 հա հողամասը /ծածկագիր 09-001-360-012/ ճանաչել համայնքային սեփականություն: 2. Թույլատրել համայնքի ղեկավարին հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարել փաստացի տիրապետողին 97870 /իննսունյոթ հազար ութ հարյուր յոթանասուն/ դրամ կադաստրային արժեքով: 3. Առաջարկել հողամասը փաստացի տիրապետող Յուրիկ Հայրումյանին` ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը: 4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |