Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Կապան համայնքի ավագանու 2016 թվականի փետրվարի 19-ի թիվ 1 նիստի օրակարգը. 1. Կապան համայնքի 2015 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին 2. Կապան համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 97-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 3. Համայնքային սեփականություն հանդիսացող, Շահումյան փողոցի թիվ 9/5/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,002 հա հողամասը կառուցապատված հողամասի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով Դավիթ Դավթյանին օտարելու մասին 4. Կապան համայնքի վարչական սահմաններում, Բարաբաթում թաղամասի թիվ 65/1/1 հասցեում գտնվող, որպես սեփականություն «անհայտ» քաղաքացու փոխանցված 0,11141 հա հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին 5. Համայնքի սեփականություն համարվող գույքը՝ Բաղաբերդ թաղամաս, թիվ 18/48 հասցեի բնակարանն անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին 6. Համայնքի սեփականություն համարվող գույքը՝ Ռ. Մինասյան փողոցի, թիվ 4 հասցեում գտնվող շենքից 203,5 քառ.մ. հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքը, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին 7. Սլավա Ադամյանին, Նազիկ Հարությունյանին և Գևորգ Խաչիկյանին գույքահարկի արտոնություն տրամադրելու մասին 8. Համայնքի ավագանու 2006 թվականի փետրվարի 16-ի թիվ 12-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 9. Համայնքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 08-ի թիվ 72-Ն որոշումն անվավեր ճանաչելու մասին |