<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26)-րդ կետ, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդված.1. Հաստատել համայնքային բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը. 1) <<Կապանի կոմունալ ծառայություն>> ՀԲՀ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի: 2) <<Կապանի վթարային-վերանորոգման ծառայություն>> ՀԲՀ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի: 3) <<Կապանի մշակույթի կենտրոն>> ՀԲՀ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 3 հավելվածի: 4) <<Վ. Սարգսյանի անվան մանկական զբոսայգի>> ՀԲՀ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 4 հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 12-ի <<Կապան քաղաքային համայնքի ենթակայության բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 116-Ա որոշումը:
|