<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մաս, <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ պարբերություն, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի <<Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգը հաստատելու մասին>> թիվ 1544-Ն որոշմամբ սահմանված կարգը 1. Հաստատել Կապան քաղաքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2014 թվականի ծրագիրը` ընդհանուր 20065.338 հազ. դրամ արժողությամբ, այդ թվում բնապահպանական միջոցառումների մասով – 13743.938 հազ. դրամ և առողջապահական միջոցառումների մասով – 6321.4 հազ. դրամ, համաձայն հավելվածի: 2. Առաջարկել համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաստատված ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարություն` 2014 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար: |