Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության ասթինե ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին կետով, հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման 26.01.2016թ. հաշվետվությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 8 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Համայնքային սեփականություն համարվող, Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 18 շենքի 48 բնակարանը անհատույց /նվիրատվության կարգով/ օտարել այն զբաղեցնող և փաստացի տիրապետող անձանց`
Վերա Վարոսի Հոսեփյանին
Դավիթ Պետրոսի Մարտիրոսյանին
Ելենա Անատոլիի Իվանովային
Մանե Դավիթի Մարտիրոսյանին
Մհեր Դավիթի Մարտիրոսյանին
Մարկ Դավիթի Մարտիրոսյանին
2. Առաջարկել նվիրառուներին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: