Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26)-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով <<Նվազագույն ամսական աշխատավարձի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 8 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Կապան քաղաքի արտադպրոցական դաստիարակության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 86-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշման 1-ին կետի 1)-ին ենթակետով հաստատված <<Ա. Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը>> N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:
2. Որոշման 1-ին կետի 2)-րդ ենթակետով հաստատված <<Թիվ 2 երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը>> N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
3. Որոշման 1-ին կետի 3)-րդ ենթակետով հաստատված <<Թիվ 3 երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը>> N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:
4. Որոշման 1-ին կետի 4)-րդ ենթակետով հաստատված <<Արվեստի մանկական դպրոց>> ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը>> N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի:
5. Որոշման 1-ին կետի 5)-րդ ենթակետով հաստատված <<Գեղարվեստի մանկական դպրոց>> ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը>> N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 5 հավելվածի:
6. Որոշման 1-ին կետի 6)-րդ ենթակետով հաստատված <<Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց>> ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը>> N 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 6 հավելվածի:
7. Որոշման 1-ին կետի 7)-րդ ենթակետով հաստատված <<Աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց>> ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը>> N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 7 հավելվածի:
8. Որոշման 1-ին կետի 8)-րդ ենթակետով հաստատված <<Մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց>> ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը>> N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 8 հավելվածի:
9. Որոշման 1-ին կետի 9)-րդ ենթակետով հաստատված <<Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն>> ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը>> N 9 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 9 հավելվածի: