Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2022 թվականի N 1180-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանս քննության առնելով Անդրանիկ Մարտունի Հայրապետյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի

2022 թվականի հուլիսի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Կապանի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ՝ Անդրանիկ Մարտունի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող VAZ 2106 մակնիշի 08 OL 568 պ/հ փոխադրամիջոցի գույքահարկի գծով 2018-2021 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները գանձելու նպատակով։ Հարուցված  վարչական  վարույթի և լսումների ծանուցագիրը փոստային առաքմամբ ուղարկվել է Անդրանիկ Մարտունի Հայրապետյանին, սակայն ծրարը ետ է վերադարձվել  «մահացած է» նշումով։ 

Նկատի ունենալով, որ հարկվող օբյեկտի սեփականատեր համարվող ֆիզիկական անձի մահվան դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում ֆիզիկական անձի կողմից տվյալ հարկման օբյեկտի համար չկատարված հարկային պարտավորությունները, ինչպես նաև մահվան օրվանից մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության (ժառանգության) իրավունքի ձևակերպման ամիսը ներառյալ տվյալ հարկման օբյեկտի համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հաշվարկված հարկային պարտավորությունները, ուստի գտնում եմ, որ պետք է կարճել նրա նկատմամբ հարուցված վարչական վարույթը։

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով՝ ո ր ո շ ու մ  ե մ

 1. Անդրանիկ Մարտունի Հայրապետյանի նկատմամբ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթը կարճել։ 

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։ 

3․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(46.89 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner