Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, <<Իրավական ակտերի մասին>> օրենքի 72 հոդվածի 1. մասի 1) կետի բ) ենթակետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին>> թիվ 723-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերը հրապարակային սակարկություններով /մրցութով/ կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու տարեկան մեկնարկային վարձավճար սահմանելու մասին>> թիվ 95-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 11 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Ն.Վաչագան թաղամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.06609 հա հողամասը /ծածկագիր 09-001-0636-0001/, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, հրապարակային սակարկություններով 25 տարի ժամանակով վարձակալությամբ օգտագործման տրամադրել` մեկնարկային վարձավճար սահմանելով տարեկան 550 /հինգ հարյուր հիսուն/ դրամ: 2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: 3.Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի մարտի 20-ի թիվ 28-Ա որոշումը:
|