Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 723-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերը հրապարակային սակարկություններով /մրցույթով/ կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու տարեկան մեկնարկային վարձավճար սահմանելու մասին» թիվ 95-Ն որոշումները և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքային սեփականություն հանդիսացող, Վ.Սարգսյանի անվան մանկական զբոսայգու թիվ 2 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.04848 հա հողամասը /ծածկագիր 09-001-0624-0018/՝ հասարակական կառուցապատման նպատակով /սրճարան կառուցելու/ կառուցապատման իրավունքով 25 /քսանհինգ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել հրապարակային սակարկություններով` մեկնարկային վարձավճար սահմանելով տարեկան 434700.0 (չորս հարյուր երեսունչորս հազար յոթ հարյուր) դրամ: 2. Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |