Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26)-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով <<Նվազագույն ամսական աշխատավարձի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 89-Ա որոշման 1-ին կետով հաստատված <<Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը>> հավելվածի աղյուսակում` 1. Սպասարկող անձնակազմի կազմում` 1) 8-րդ, 9-րդ և 11-րդ տողերի <<դրույքաչափը>> սյունակում <<47000>> թիվը փոխարինել <<59600>> թվով: 2) <<Ընդամենը տողի <<դրույքաչափը>> սյունակում <<1326000>> թիվը փոխարինել <<1489800>> թվով: 2. Ընդհանուրը տողի <<դրույքաչափը>> սյունակում <<7737000>> թիվը փոխարինել <<7900800>> թվով: |