Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26)-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով <<Նվազագույն ամսական աշխատավարձի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Կապան քաղաքային համայնքի ենթակայության բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 88-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները. 1. Որոշման 1-ին կետի 3)-րդ ենթակետով հաստատված <<Կապանի մշակույթի կենտրոն>> ՀԲՀ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը>> N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի: 2. Որոշման 1-ին կետի 4)-րդ ենթակետով հաստատված <<Վ. Սարգսյանի անվան մանկական զբոսայգի>> ՀԲՀ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը>> N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի: |