<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետ, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 10-րդ հոդվածներ, 2012 թվականի դեկտեմբերի 6-ի <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> օրենքո, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Կապան քաղաքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին>> թիվ 98-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները. 1)-ին ենթակետի <<բգ>> պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<բգ. 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 50000 դրամ>>, լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բդ) պարբերությամբ. <<բդ. 3001-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 100000 դրամ>>: 4)-րդ ենթակետի <<ա>> պարբերության մեջ <<ոգելից>> բառից հետո ավելացնել <<և ալկոհոլային>> բառերը: 5)-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ` <<ա. Համայնքի տարածքում բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար – 100 դրամ բ. Համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է` - հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում – 5000 դրամ - ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում – 1000 դրամ>>: 5. 13)- րդ ենթակետում <<յուրաքանչյուր եռամսյակի համար – 2000 դրամ>> բառերը փոխարինել << ընթացիկ տարվա համար սահմանվում է 20000 դրամ>> բառերով>>: 6. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. <<10) Հայաստանի Հանրապետության համայնքների անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 50000 դրամ>>: |