Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» 35-րդ հոդվածի 1-ին մասի 10)-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 130-րդ հոդվածով, ո ր ո շ ու մ ե մ.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Տավրուս բնակավայրի վարչական ղեկավար Սլավիկ Լյուդվիկի Կարապետյանին 2021 թվականի մարտի 1-ից ազատել զբաղեցրած պաշտոնից:
2.Ֆինանսական բաժնին՝
Ս.Կարապետյանի հետ կատարել վերջնահաշվարկ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և նրա համար աշխատակազմում վերջին աշխատանքային օր համարել 2021 թվականի փետրվարի 26-ը: