Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26)-րդ կետով, 3)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Կապանի քաղաքապետարանի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 136-Ա որոշման 1-ին կետով հաստատված «Կապանի քաղաքապետարանի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը» հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1. Աղյուսակի «Առանձնացված ստորաբաժանում՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կապանի տարածքային ստորաբաժանում» բաժնում՝ 1) 1-ին տողի՝ «դրույքաչափը» սյունակում «110000» թիվը փոխարինել «130000» թվով: «աշխատավարձի ֆոնդ» սյունակում «110000» թիվը փոխարինել «130000» թվով: 2) 2-րդ տողի՝ «դրույքաչափը» սյունակում «65000» թիվը փոխարինել «85000» թվով: «աշխատավարձի ֆոնդ» սյունակում «130000» թիվը փոխարինել «170000» թվով: 3) «Առանձնացված ստորաբաժանում՝ Քաղաքացիական կացության կատերի գրանցման Կապանի տարածքային ստորաբաժանում» բաժնի «ընդամենը» տողում՝ «աշխատավարձի ֆոնդ» սյունակում «240000» թիվը փոխարինել «300000» թվով: 4) Աղյուսակի «ընդամենը» տողում՝ «աշխատավարձի ֆոնդ» սյունակում «6930000» թիվը փոխարինել «6990000» թվով: 5) Աղյուսակի «ընդհանուր» տողում «աշխատավարձի ֆոնդ» սյունակում «8499400» թիվը փոխարինել «85594000» թվով: |