Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, հաշվի առնելով <<ՅՈՒՔՈՄ>> ՍՊ ընկերության 2014 թվականի ապրիլի 7-ի -ի թիվ 338 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, __ ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ` համայնքի սեփականություն հանդիսացող թվով 488 հենասյուները որպես մալուխի անցկացման միջոց 3 տարի ժամկետով օգտագործման իրավունքով վարձակալության տրամադրել <<ՅՈՒՔՈՄ>> ՍՊ ընկերությանը` 1 հենասյան համար ամսական վարձավճար սահմանելով 260 /երկու հարյուր վաթսուն/ դրամ: 2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |