Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2014 թվականի N 21-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ /ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ/ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, համաձայն Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարների չափերը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշման, հաշվի առնելով քաղաքացի Ա. Մկրտչյանի և Ս. Հովհաննիսյանի դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության       կողմ,       դեմ,      ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին    ո ր ո շ ու մ  է.

1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի սեփականություն համարվող հետևյալ տարածքները վարձակալության իրավունքով տրամադրելու
1)  Ք. Կապան, Շինարարների փողոցի թիվ 8/43 հասցեում գտնվող հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքի /վկայական թիվ 20032014-09-0012/ 15,1 քառ մ մակերեսով թիվ 2 սենյակը, հինգ տարի ժամկետով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար վարձակալության իրավունքով տրամադրել       ք. Կապան, Շինարարներ փողոցի  թիվ 8 շենքի, թիվ 10 բնակարանի բնակիչ Արմեն Մկրտչյանին, սահմանելով ամսական 1 քառ. մետրի համար 600 /վեց հարյուր/ դրամ վարձավճար:
2) Ք. Կապան, Շինարարների փողոցի թիվ 8/43 հասցեում գտնվող հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքի /վկայական թիվ 20032014-09-0012/ թիվ 1 սենյակից 15,1 քառ մ մակերեսով տարածքը, հինգ տարի ժամկետով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար վարձակալության իրավունքով տրամադրել       ք. Կապան, Ա Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 շենքի, թիվ 13 բնակարանի բնակիչ Սիրվարդ Հովսեփյանին, սահմանելով ամսական 1 քառ. մետրի համար 600 /վեց հարյուր/ դրամ վարձավճար:
2.  Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված  կարգով:


Կողմ -9

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻԿ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄԻՐԶՈՅԱՆ ՄՀԵՐ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

ՇԱՀԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner