<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 29) -րդ կետ և 46-րդ հոդված. Հաստատել համայնքի սեփականություն համարվող գույքի 2012թ. գույքագրման փաստաթղթերը` 1) համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման արդյունքները և ամփոփագիրը, համաձայն N 1 հավելվածի: 2) համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրմամբ ոչ պիտանի ապրանքների դուրս գրման արդյունքները և ամփոփագիրը, համաձայն N 2 հավելվածի: 2. Հաստատված փաստաթղթերը հանձնել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին` դրանք սահմանված կարգով պահպանելու համար: |