Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ընդունել Կապան քաղաքային համայնքի ավագանու կանոնակարգը` համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի 2008 թվականի դեկտեմբերի 02-ի «Կապանի համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» թիվ 36-Ն և 2012 թվականի դեկտեմբերի 03-ի «Կապան քաղաքային համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» թիվ 81-Ա որոշումները: |